Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքների հրավերով, հունվարի 16-18-ը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, համաժողովի շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սնունդ բոլորի համար. առևտուր` ապահով, բազմազան և կայուն սնուցման համար» խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին մասնակցել են 71 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովը նախագահել է Գերմանիայի գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքները:

Գլոբալ ֆորումի շրջանակներում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են ընձեռել մասնակիցներին անդրադառնալ գլոբալ գյուղատնտեսական քաղաքականությանը և պարենային ապահովությանն առնչվող հարցերին ու մարտահրավերներին և համաձայնության գալ դրանց շուրջ:

«Առևտուրը` Կայուն զարգացման նպատակ 2-ին հասնելու գրավական» խորագրով բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկումն անցկացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համանախագահությամբ: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության և թվային տեխնոլոգիաների բնագավառներում առևտրի դերի և փոխազդեցության վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարարների համաշխարհային ամենամեծ հանդիպում հանդիսացող գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովի քննարկումներն ընթացել են չորս հիմնական ուղղությամբ։ Տիգրան Խարատրյանը մասնակցել է և գործընկերների հետ մտքեր փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։

Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում, երաշխավորել համաշխարհային պարենային անվտանգությունը, թերսնման կանխումը և ներառական զարգացումը: Կոմյունիկեով սահմանվել է, որ առևտրի քաղաքականությունը` որպես ինտեգրված և համապարփակ ռազմավարության մաս, պետք է ծառայի գյուղատնտեսության և պարենային համակարգերի կայունության բարելավմանը:

Հայերեն

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար