Լիլիթ Մակունցը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակը
1 րոպեի ընթերցում
![Լիլիթ Մակունցը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1001935.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Մակունցն անդրադարձավ հունվարի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Մեկ տարվա աշխատանքի ընթացքում մենք պարբերաբար հանգել ենք մի շարք օրենսդրական փոփոխությունների, որոնք իրագործելու համար անհրաժեշտ են եղել սահմանադրական փոփոխություններ: Քանի որ Արդարադատության նախարարությունն արդեն իսկ աշխատանքային խումբ է ձևավորում, մենք նույնպես ԱԺ-ի տեսանկյունից կներկայացնենք այն փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը տեսել ենք»,- ասաց Մակունցը:
Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը