Միջազգային

Պուտինի հետ երկխոսություն սկսելը դրական արդյունքներ Է տալիս. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում Է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելն արդեն դրական արդյունքներ Է տալիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ սկսվել Է մեր երկխոսությունը: Մենք մի քանի հեռախոսազրույց ունեցանք: Ստեղծել ենք մեր երկխոսության ձեւաչափ, որը հանգեցրել Է մի քանի զգայուն որոշումների: Մենք վերադարձրեցինք մեր գերիներին, մեր նավերը: Առանց հանդիպումների երեք տարուց հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ «նորմանդական ձեւաչափի» շուրջը: Դրանից հետո տեղի ունեցավ բանտարկյալների երկրորդ փոխանակումը՝ այդպիսի ամենամեծ փոխանակումը»,- ասել Է նա The Times of Israel թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես կարծում եմ,- շարունակել Է Զելենսկին,- նա (Պուտինը) հասկանում Է իմ դիրքորոշումը. Ուկրաինան անկախ երկիր Է, մենք մեծ երկիր ենք, ամենամեծը Եվրոպայում: Ես կարծում եմ, որ նա հասկանում Է»:

Պատասխանելով Ուկրաինայում հաշտության հասնելու վերաբերյալ հարցին՝ նախագահը հայտարարել Է, թե կցանկանար, որ Դոնբասում խաղաղ կարգավորման գործընթացը շարժվեր ավելի արագ: «Կան շատ բարդ հարցեր,- ընդգծել Է նա:- Ես տեսնում եմ առաջընթացը, որովհետեւ փոխհրաձգությունների քանակն զգալիորեն կրճատվել Է, բայց դրանք տակավին առկա են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ֆրանսիացի պատգամավորը անդրադարձել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը

ԵՄ-ն ռուս-չինական խորացող կապերն ամենամեծ մարտահրավերն է համարում աշխարհում

«Ներուժ 6.0» ծրագրի հայտերի ընդունումն ավարտվել է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սիրիայի քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասին

Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները բոլոր ոլորտներում էլ ավելի կզարգանան․ դեսպան Լի Սինվեյ

ՕՊԵԿ+-ը կարող է հուլիսին ավելացնել նավթի արդյունահանման ծավալները՝ օրական ավելի քան 411 հազար բարելով

Մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը՝ դառնալով կրթության ոլորտի կարևոր հարցերը քննարկելու հարթակ

Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա