Միջազգային

Իտալիայում նշում են Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

2 րոպեի ընթերցում

Իտալիայում նշում են Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին կլրանար իտալացի ականավոր ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հարյուր տարին: Իտալիայում հոբելյանական տարեթվին նվիրված Է ընդարձակ ծրագիր, որը նախատեսված Է ամբողջ 2020 թվականի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«100 տարի առաջ՝ 1920 թվականի հունվարի 20-ին, ծնվեց կինեմատոգրաֆի հսկան, որի տաղանդը անհավատալիորեն ազդեց եւ վիթխարի հետք թողեց այդ արվեստում: Մինչ օրս ամբողջ աշխարհում դերասանները, ռեժիսորները, հանդիսականները շարունակում են հիանալ եւ ոգեշնչվել նրա ստեղծագործությամբ»,- ասել Է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: Նա նշել Է, որ ամբողջ տարվա ընթացքում տեղի կունանան Ֆելինիին նվիրված միջոցառումներ, որոնց ծրագրերին կարելի Է ծանոթանալ հատուկ ստեղծված կայքում:

Հիշատակի միջոցառումների կենտրոն Է դարձել վարպետի հայրենի քաղաքը՝ ափամերձ Ռիմինին, հանրաճանաչ ծովային առողջավայրը: Այնտեղ արդեն բացվել Է խոշոր ցուցահանդես՝ նվիրված ռեժիսորի կյանքին ու ստեղծագործության ուղուն: Մի ամբողջ շարք ցուցադրանքներ, հետահայաց կինոդիտումներ եւ կինոփառատոներ տեղի կունենան ոչ միայն Իտալիայի տարբեր քաղաքներում, այլեւ արտասահմանում:

Ֆելինին լավ հայտնի Է Ապենինների սահմաններից դուրս, համարվում Է աշխարհի ամենաճանաչված կինեմատոգրաֆիստներից մեկը եւ մինչ օրս մնում Է վարպետության չափանիշ: Նա արժանացել Է հինգ «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար», ինչպես նանեւ «Ոսկե արմավենու ճյուղի» եւ մի ամբողջ շարք իտալական եւ եվրոպական մրցանակների: Ամբողջ կյանքում նա ապրել Է Ջուլիետա Մազինայի հետ, որին նկարահանել Է իր ֆիլմերում:

Ֆելինին մահացել Է 1993 թվականին: Ռեժիսորին մեծարանքներով հուղարկավորել Է ամբողջ Իտալիան:

Նրա հավատարիմ Ջուլիետան ամուսնուց ավելի ապրեց ընդամենը մի քանի ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում