Հասարակական

Արայիկ Հարությունյանը Լոնդոնում կմասնակցի Համաշխարհային կրթական ֆորումին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը  Լոնդոնում կմասնակցի Համաշխարհային կրթական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզիհրավերով մեկնել ենԼոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

2013 թվականից ի վերՀամաշխարհային կրթական ֆորումըկրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է. ծրագրվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցի շուրջ95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։

Նախատեսվում է, որ համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարը կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները: Հայկական պատվիրակությունը կծանոթանա ֆորումին ներկա կրթության փորձագետների ներկայացրած նորարարական մոտեցումներին և զարգացումներին, կհաստատի համագործակցության լայն շրջանակ՝ Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթությունների և գերակա ուղղությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում