Միջազգային

Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում Է գրել

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում Է գրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել Է, որ հրաժարականի դիմում Է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պաշտոնն ստանձնել եմ՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար անկեղծության եւ օրինավորության օրինակ Է: Սակայն որպեսզի փարատվեն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության բոլոր կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել եւ փոխանցել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելու իրավունքով»,-հունվարի 17-ին գրել Է Գոնչարուկը Facebook-ի իր Էջում:

«Վերջին օրերին դուք բոլորդ դարձաք այն իրադարձությունների վկաները, որոնք ծավալվել են ցանց արտահոսած ֆայլերի շուրջ, որոնք մոնտաժված են կառավարությունում խորհրդակցությունների ձայնագրությունների հատվածներից: Դրանց բովանդակությունն արհեստականորեն այն պատկերացումն Է ստեղծում, որ ես եւ իմ թիմն իբր չենք հարգում նախագահին, որը մեր քաղաքական առաջնորդն Է: Ազդեցության բազմաթիվ խմբերի, որոնք ձգտում են հասու լինել ֆինանսական հոսքերին, ձեռնտու Է, որ բանն այդպես ներկայանա: Բայց դա ճշմարիտ չԷ»,-ընդգծել Է Գոնչարուկը:

Ավելի վաղ մի շարք Tdlegram-ալիքներ տարածել են ձայնագրություն, որում մի քանի մարդ քննարկում Է նախագահի տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաեւ գրիվնայի փոխարժեքի բարձրանալու պատճառներն ու հետեւանքները: Նրանցից մեկը Գոնչարուկի ձայնին նմանվող ձայնով խոսում Է տնտեսության բնագավառում նախագահի «պրիմիտիվ» պատկերացումների մասին, իսկ իրեն համարում Է «անձեռնհաս տնտեսության մեջ»:

Ինչպես պնդվում Է, ձայնագրությունն արվել Է դեկտեմբերի 16-ին, եւ խորհրդակցությանը, Գոնչարուկից, բացի, մասնակցել են Ազգային բանկի փոխնախագահ Եկատերինա Ռոժկովան, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան, նախագահի գրասենյակի փոխղեկավար Յուլյա Կովալիվը եւ ուրիշներ:

Ավելի ուշ Կովալիվը ժխտել Է իր մասնակցությունը խորհրդակցությանը: Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ տեղեկատվություն չունի տարածված տեսագրության հավաստիության վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում