Կասիլիասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագայի պաշտոնում
1 րոպեի ընթերցում
![Կասիլիասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագայի պաշտոնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1001685.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կարող է գլխավորել իսպանական ֆեդերացիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Կասիլիասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում ընթացիկ տարվա մարտին:
Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: