Միջազգային

ՌԴ-ն և ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել ռազմավարական կայունության հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել ռազմավարական կայունության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և ԱՄՆ-ը Վիեննայում խորհրդակցություններ են անցկացրել ռազմավարական կայունության հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

«Ռուսաստանը և ԱՄՆ-ն այսօր Վիեննայում անցկացրել են միջգերատեսչական խորհրդակցություններ ռազմավարական կայունության հարցերի ուղղությամբ: Ազգային պատվիրակությունները գլխավորել են ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քրիստոֆեր Ֆորդը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուլյանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում