Քաղաքականություն

«Իմ քայլը» և Մնացականյանը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացումը

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» և Մնացականյանը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ, և դրական եմ համարում պարբերաբար մեր աշխատանքային քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ: Այն բոլոր հարցերը, որոնք կուտակվում են, հնարավորություն է լինում քննարկել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչպես ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները, և մեր գործողությունները համադրելի դարձնել այդ առումով, որպեսզի ունենանք առավելագույն արդյունք»,- ասաց Մակունցը:

Հունվարի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում անցկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում