Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ:

Ներկայացված զեկույցը ուսումնասիրման առարկա է դարձվել ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո որոշում է կայացվել Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Հայերեն

Հավանական է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կկայանա Հռոմում. Axios

Բաշխվել են Գյումրիի նորընտիր ավագանու անդամների մանդատները. Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ հնարավորություն բացահայտելու հայրենիքը

Երևանի քաղաքապետը կընդունի Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Դանիել Նոբոան վերընտրվել է Էկվադորի նախագահի պաշտոնում

Տաջիկստանում երկրաշարժերի հետևանքով երեխա է զոհվել, ավերվել է 94 տուն

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

ՀՑԹԻ-ում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրություն

Իրանն ազդակներ է ուղարկում Ադրբեջանին, որպեսզի զգուշանա հակաիրանական դիրքավորումներից․ ադրբեջանագետի վերլուծությունը