Ծաղկունքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ու «ԷվենտՏուրա»-ի հետ համագործակցությամբ, 2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարում կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով:

Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ծաղկունքի հյուրատուն» ՍՊԸ տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը: «Որպեսզի միջոցառումը ծառայի իր հիմնական նպատակին եւ անցկացվի բարձր մակարդակով, միջազգային ճանաչում ունեցող երաժշտական խմբերի, ինչպես նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ, մենք այս պահից արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքները: Ակտիվ համագործակցություն ենք ծավալել միջազգային տուրօպերատորների հետ: Կապահովվի նաեւ մարզի արտադրողների մասնակցությունը եւ սեփական արտադրանքի վաճառքը: «Լավաշի միջազգային օր» միջոցառումը կդառնա ավանդական ու բազմաբովանդակ: Սա պայմանականորեն կարելի է կոչել իրադարձային տուրիզմ, երբ փառատոնն իր վրա է հրավիրում աշխարհի տարբեր երկրների մարդկանց ու կազմակերպությունների հետաքրքրասիրությունը: Փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությունը»,-նշեցին Յուրա Սարգսյանը եւ Նունե Մանուկյանը: Միջոցառման հիմնական հովանավորը լինելու է «Դար» հիմնադրամը, իսկ իրականացնող կողմ է հանդես գալիս «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ որպես նման հեղինակավոր միջոցառումների կազմակերպման ու անցկացման փորձ ունեցող կառույց:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով միջազգային նշանակության փառատոների կամ միջոցառումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը, եւ նախորդ տարում արձանագրված ձեռքբերումները, ողջունեց ներկայացված նախաձեռնությունը: «Նախորդ տարի մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ ձկան, ավելուկի, փռի ու տարբեր փառատոնների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա: Մենք ոչ միայն մեր մասնակցությունը կբերենք փառատոնին, այլ նաեւ կցուցաբերենք լայն աջակցություն ու համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ տեղում քննարկելով կազմակերպչական զանազան խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնել այս հետաքրքիր ու օգտավետ նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից ու արդյունավետ դարձնելու համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով