Միջազգային

Իրանում խոցված ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կսկսվի հունվարի 20-ին Կիեւում

1 րոպեի ընթերցում

Իրանում խոցված ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կսկսվի հունվարի 20-ին Կիեւում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետների միջազգային խումբն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության՝ Իրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսի հունվարի 20-ին: Այդ մասին Իրանից վերադառնալուց հետո հայտնել Է Կիեւի Դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոցված Boeing-ի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Ուկրաինայում: Հունվարի 15-ին Կիեւ կժամանեն Իրանի Ավիացիոն բյուրոյի նախագահը եւ բոլոր մասնագետները, ամսի 20-ին կսկսվի սեւ արկղերի վերծանումը»,- ասել Է նա Ուկրաինայի TCH հեռուստաալիքի եթերում: Ռուվինը հավելել Է, որ շարունակվում Է աղետի զոհերի ճանաչումը, ինչի համար օգտագործում են ԴՆԹ-ի անալիզը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում