Պաշտոնական

ԱԺ-ում կքննարկվի Կենտրոնաամերիկյան խորհրդարանի հետ համագործակցության համաձայնագրի կնքման հարցը

1 րոպեի ընթերցում

 ԱԺ-ում կքննարկվի Կենտրոնաամերիկյան խորհրդարանի հետ համագործակցության համաձայնագրի կնքման հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խորհրդարանի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի (PARLACEN) միջև համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի այս որոշումը կներկայացվի ՀՀ ԱԺ խորհրդին:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ PARLACEN-ը Կենտրոնական Ամերիկայի երկրների ինտեգրացիոն կազմակերպություն է՝ միջազգային խորհրդարան, որի պատվիրակներն ընտրվում ենտվյալ երկրի քաղաքացիների կողմից՝ ուղիղ, ոչ այնպես, ինչպես ընտրվում են Եվրոպական խորհրդարանի պատվիրակները:

Ըստ հանձնաժողովի անդամների՝ վերոնշյալ համաձայնագրի կնքումը կարող է լավ հնարավորություն լինել՝ խորացնելու համար Հայաստանի և Կենտրոնական Ամերիկայի երկրների խորհրդարանականների միջև կապերն ու համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում