Միջազգային

Դատարանը չեղարկել Է մահավճիռը Պակիստանի նախկին նախագահ Մուշառաֆի նկատմամբ. Geo TV

1 րոպեի ընթերցում

Դատարանը չեղարկել Է մահավճիռը Պակիստանի նախկին նախագահ Մուշառաֆի նկատմամբ. Geo TV

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լահորի Բարձր դատարանը «ոչ սահմանադրական» Է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը եւ չեղարկել Է նրա կողմից կայացված մահավճիռը: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 27-ին հաղորդվել Էր, որ Մուշառաֆը պետական դավաճանության գործով դատավճիռը բողոքարկել Է Լահորի Բարձր դատարանում:

Դեկտեմբերի 17-ին Dawn-ը հայտնել Էր, որ Պակիստանի Հատուկ դատարանը Մուշառաֆին, որն այժմ գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի Է դատապարտել պետական դավաճանության գործով: 76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել Էր 2001-2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողության կասեցման եւ երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում