Աբխազիայի խորհրդարանն ընդունեց նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնաթողությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել Է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Պաշտոնաթողությունն ընդունելու օգտին քվեարկել Է նիստին մասնակցող 34 պատգամավորներից 32-ը:
«Ընդունել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Ջումկովի Խաջիմբայի պաշտոնաթողությունը: Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում դրա ընդունման օրվանից»,-ասված Է փաստաթղթում, որն ընդունվել Է Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների կողմից:
Խորհրդարանը վարչապետ Վալերի Բգանբային օժտել Է պետության ղեկավարի պաշտոնակատարի լիազորություններով: Որոշումն ընդունելու օգտին քվեարկել են ներկա գտնված բոլոր 34 պատգամավորները: