Միջազգային

Ֆիլիպիններում աղետի ռեժիմ Է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքման պատճառով

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում աղետի ռեժիմ Է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում հունվարի 13-ին աղետի ռեժիմ Է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո: Այդ մասին հայտնել Է Rappler պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 12-ին Թաալ հրաբուխը մոխրասյուն Էր արձակել, որի բարձրությունը հասնում Էր 1 կիլոմետրի: Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) այդ կապակցությամբ վտանգի երրորդ մակարդակ Է հայտարարել ըստ 5-բալանոց սանդղակի: Հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները Բատանգասի նահանգի երեք բնակավայրի տարհանում են սկսել, որոնց բնակչությունը կազմում Է ավելի քան 80 հազար մարդ:

Ավելի ուշ Phivolcs-ը վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչեւ նախավերջին չորրորդ նշագիծ եւ հանձնարարել Է իրականացնել հրաբխի հարակից տարածքների ամբողջական տարհանում:

Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունն իր հերթին հանձնարարել Է ինքնաթիռներին՝ խուսափել հրաբխի մոտակա օդային տարածությունից:

Ինչպես նշվում Է, Բատանգասի նահանգի տարածքում աղետի ռեժիմի հայտարարման որոշումն իշխանությունների կողմից ընդունվել Է տարերային աղետների կառավարման եւ հետեւանքների նվազեցման տեղական խորհրդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա:

Պորտալի տվյալներով՝ աղետի ռեժիմի հայտարարումը նախատեսում Է օգտագործել օգնության հատուկ ֆոնդի դրամական միջոցները, որոնք օգտագործվում են վերականգնման, վերակառուցման եւ տուժած շրջաններում իրադրության կայունացմանն ուղղված այլ աշխատանքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում