Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով:
Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը վերաբերող ծրագրերին: