«The New York Times»-ի շաբաթվա առաջարկների մեջ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրք է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է հնարքներ) գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պարբերականը գրքի անոտացիայում նշում է՝ ՄըքՔորմիկի նովելն սկսվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից մոտ 60 տարի անց՝ վաղ 1970-ականներին Կիրովականում տեղի ունեցած դեպքերի նկարագրությամբ: Պատմվում է Խորհրդային Հայաստանում երկու զարմիկների մասին. նրանք միմյանց սիրում էին հարազատ եղբայրների պես: Նրանցից մեկը Ռուբեն Պետրոսյանը, որը խոստումնալից նարդի խաղացող էր, հետաքրքրված էր քաղաքականությամբ, իսկ Ավո Գրեգորյանը՝ գրավիչ մի երիտասարդ, աստիճանաբար դառնում է պրոֆեսիոնալ ըմբիշ Միացյալ Նահանգներում:

Ռուբեն Պետրոսյանը հետաքրքրված է նախնիների պատմությունն ուսումնասիրելով: Ռուբենին վշտացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը, այն հանցագործության, որը մինչև օրս հերքվում է դրա ոճրագործների սերունդների կողմից, և նա երազում է վրեժխնդրության մասին: Երբ նրա որբ զարմիկը գալիս է ապրելու իր ընտանիքի հետ, Ռուբենի կյանքը փոխվում է: Սակայն նրանց ճանապարհները բաժանվում են, երբ Ռուբենն անհետանում է, սկսում մի գործունեություն, որը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ ստիպելու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:Բայց ճակատագիրը զարմիկներին նորից միավորում է, երբ Ռուբենը գաղտնի կերպով կապվում է Ավոյի հետ, համոզում, որ հեռանա իր սիրեցյալ Մինայից, միանա իր գործունեությանը՝ ընտրություն, որը կտրուկ փոխում է նրանց կյանքը:

Ինչպես գրքի մասին նկարագրությունում է նշված՝ այն սթորիթելինգի գլուխգործոց է: Հեղինակը հիանալի կերպով նկարագրում է պատմության և անարդարությունների ազդեցությունը սովորական կյանքի վրա:

«Մանրապատկերային ուրվագիծն այս վեպն անխուսափելիորեն դարձնում է գերհագեցած, բայց ՄըքՔորմիկն այն հիանալի կերպով ճկուն է դարձնում»,-գրել է գրախոսներից մեկը:

Քրիս ՄըքՔորմիկը ծնունդով Կալիֆոռնիայից է, սակայն նրա մայրն ԱՄՆ-ում հաստատվել է Հայաստանից: Քրիսն այժմ Մինեսոտա նահանգի համալսարանի դոցենտ է:

Հայերեն العربية English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան