Միջազգային

Թրամփը Կիմ Չեն Ունի ծննդյան օրը շնորհավորել Է Հարավային Կորեայի ղեկավարի միջոցով

1 րոպեի ընթերցում

Թրամփը Կիմ Չեն Ունի ծննդյան օրը շնորհավորել Է Հարավային Կորեայի ղեկավարի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք Է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Որքան ինձ հայտնի Է, ուղերձը Հյուսիսային Կորեային Է փոխանցվել համապատասխան կարգով»,-լրագրողներին հայտարարել Է Մուն Չժե Ինի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ույ Յոնը՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո: ԱՄՆ կատարած ուղեւորության ընթացքում նա հանդիպում Է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Կիմ Չեն Ունի ծննդյան օրը հունվարի 8-ն Է:

Կիմ Չեն Ունը Ամանորին հայտարարել Էր, որ Հյուսիսային Կորեան շուտով կցուցադրի մշակված ռազմավարական զենքի նոր տեսակը: Դրան ի պատասխան Թրամփը հայտարարել Է, թե ինքը հավատում Է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը կկատարի ԿԺԴՀ-ի միջուկազերծման պարտավորությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում