Միջազգային

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:

Ինչպես նշվում Է, Փոմպեոն «կրկնել Է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող Է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելել են Պետդեպարտամենտում:

Զրույցի ընթացքում նաեւ արծարծվել Է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների եւ «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում Է տարածաշրջանի համար», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում