Միջազգային

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտարարել է Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտարարել է Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ Է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել Է ինքնապաշտպանության նպատակով: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամակում նա նշել Է, որ ԱՄՆ-ը «պատրաստ Է առանց նախապայմանների լուրջ բանակցություններ սկսել Իրանի հետ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հետագա սպառնալիքը կամ իրանական ռեժիմի կողմից Էսկալացիան կանխելու նպատակով»:

Իր հերթին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել Է, որ Իրանն ավարտել Է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ Էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել Է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին Է հղել երրորդ նամակը Մերձավոր Արեւելքում ճգնաժամի սրման պահից ի վեր: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում Է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության Էսկալացիա չի փնտրում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում