Միջազգային

2019 թվականը ամենատաքն Է դարձել Ռուսաստանում եւ Մոսկվայում ավելի քան 100 տարվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

2019 թվականը ամենատաքն Է դարձել Ռուսաստանում եւ Մոսկվայում ավելի քան 100 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին տարեկան միջին ջերմաստիճանն ամբողջ Ռուսաստանում եւ, մասնավորապես, Մոսկվայում դարձել Է ամենաբարձրն օդերեւութաբանական գործիքային դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ-ի

Հիդրոմետկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ռոման Վիլֆանդը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքում անցնող տարին ամենատաքն Էր գործիքային դիտարկումների ամբողջ ժամանակաշրջանում:

Մոսկվայում տարեկան միջին ջեմաստիճանը նույնպես կլինի ամենաբարձրը. 7,6 – 7,7 աստիճան, ինչը 0,3 աստիճանով ավելի Է նախորդ ռեկորդից:

Ռուսաստանի տարածքում գործիքային դիտարկումները կատարվում են 1891 թվականից, Մոսկվայում՝ 1879 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում