Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Կիրանց գյուղ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Կիրանց համայնք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց Կիրանց գյուղում, այցելեց զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Հավատի ծաղիկ» հուշարձանին և գյուղի եկեղեցի:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են իր տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnikol.pashinyan%2Fvideos%2F492437864727449%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>