Հասարակական

Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանի զորամասում ծանոթանում է նոր սննդակարգին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանի զորամասում ծանոթանում է նոր սննդակարգին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում ծանոթանում է զինծառայողների նոր սննդակարգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Մենք այժմ Նոյեմբերյանի զորամասում ենք: Այստեղ երեկվանից գործում է սննդի նոր կարգը»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորամաս է այցելել իր տիկին Աննա Հակոբյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ:

ՀՀ ԶՈւ և Արցախի պաշտպանության բանակի 40 զորամասում արդեն գործում է սննդի կազմակերպման նոր կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում