Քաղաքականություն

ԱՆ-ն Վենետիկի հանձնաժողովից տարածվող բովանդակությամբ պաշտոնական և ոչ պաշտոնական գրություն չի ստացել

2 րոպեի ընթերցում

ԱՆ-ն Վենետիկի հանձնաժողովից տարածվող բովանդակությամբ պաշտոնական և ոչ պաշտոնական գրություն չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը կրկին հերքում է Վենետիկի հանձնաժողովից ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մատնանշած բովանդակությամբ որևէ պաշտոնական գրություն կամ ոչ պաշտոնական նամակ ստանալու մասին տեղեկությունները:

«Ստիպված ենք ևս մեկ անգամ հերքել՝ տեղեկացնելով, որ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից տարածվող բովանդակությամբ որևէ պաշտոնական գրություն կամ ոչ պաշտոնական նամակ չի ստացել»,- ի պատասխան «Արմենպրես»-ի՝ լրացուցիչ ճշտողհարցին, տեղեկացրին Արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հերքել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արած այն գրառումը, թե «Վենետիկի հանձնաժողովից նամակ է ստացվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ»՝ տեղեկացնելով, որ նախարարությունը հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ Ընդամենը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել էր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում