Ժնեւում 100 դոլարի տուգանքներ են սահմանել միանգամյա պլաստիկների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում որոշել են տուգանքներ սահմանել միանգամյա պլաստիկի օգտագործման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Local պորտալը:
2020 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի այդ քաղաքում կարգելեն միանգամյա պլաստիկե տոպրակները, ձողիկները, բաժակները, ափսեները, սեղանի սպասքները եւ սաշեները: Նաեւ տեղի իշխանությունները ցանկանում են արգելել անվճար պլաստիկե տոպրակներ տալը սուպերմարկետների դրամարկղներում: Նրանց, ովքեր կխախտեն արգելքը, սպառնում Է 100 ֆրանկի (մոտավորապես 100 դոլարի) տուգանք:
Այդ միջոցը թափոնների վերամշակման պլանի բաղկացուցիչ մասն Է, որը ցանկանում են իրականացնել մինչեւ 2020 թվականի մարտը:
Մարտի վերջին Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունել են օրինագիծ, որի համաձայն՝ Եվրոպան 2021 թվականից լիովին կհրաժարվի միանգամյա պլաստիկե իրերից:
Կարդացեք հոդվածը` Русский