1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան զբոսաշրջիկներին տարածաշրջան ներգրավելու ջանքերի շրջանակում Կյոդոն կղզում, միջկորեական սահմանի մոտ, նոր դիտահարթակ կկառուցի, որտեղից երեւում Է ԿԺԴՀ-ի տարածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի վարչակազմը:
32 մետր բարձրությամբ եւ 600 քառակուսի մետր մակերեսով նոր դիտարանը մինչեւ 2021 թվականը կկառուցվի 242-մետրանոց Հվագե լեռան գագաթին Կյոդոն սահմանամերձ կղզում: Շինարարությունը կնստի 8,5 միլիարդ վոն (7,3 միլիոն ԱՄՆ-ի դոլար): Հվագե լեռան վրա կառույցը կդառնա դիտումների համար Կանհվա օկրուգի երկրորդ օբյեկտը Կանհվա կղզում գործող Խաղաղության դիտարանից հետո, որը բացվել Է 2008 թվականին: Նոր հարթակից կարելի կլինի դիտել Յոնբեկ հարթավայրը հյուսիսկորեական Հվանհե-Նամդո նահանգում: «Կանհվա կղզում գտնվող Խաղաղության դիտարանը կենտրոնացած Է ազգային անվտանգության թեմայի վրա: Նոր դիտահարթակը կկառուցվի տարածաշրջանի խաղաղության ու զարգացման կոնցեպտով: Երբ այն ավարտվի, կօգնի աշխուժացնել տարածաշրջանային տնտեսությունը»,-հայտարարել Է Կանհվա օկրուգի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: