Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

ԱԺ նախագահն ու օմբուդսմենն ամփոփել են անցնող տարին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությունն առավել քան ստացված է 2019 թվականին: Այս համատեքստում նա խորհրդանշական է համարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հոբելյանական՝ 15-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի անցկացումը խորհրդարանի հարկի տակ, որին մասնակցում էին մեծ թվով հյուրեր Հայաստանից եւ արտասահմանյան գործընկերների շրջանակից:

Արման Թաթոյանը կարեւորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն ստացված է եւ գնալով զարգանում է: Նա շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ աջակցության ու համագործակցության համար եւ ընդգծել, որ ՄԻՊ 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումն առանց Ազգային ժողովի թերեւս հնարավոր չէր լինի այդպիսի բարձր մակարդակով իրականացնել: Թաթոյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերները շատ տպավորվել են այդ միջոցառումից, Ազգային ժողովի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության ուշադրությունից, տված ուղերձներից ու քաղաքական կամքից:

Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ կարեւորել է օրենսդրական նախագծերի հետ կապված համատեղ աշխատանքները, առանձին պատգամավորների եւ խորհրդարանական հանձնաժողովների հետ համագործակցությունը, ազատությունից զրկման վայրեր պատգամավորների այցերից առաջ եւ հետո ինֆորմացիայի փոխանակումն ու խնդիրներով համատեղ զբաղվելը:

«Ուզում եմ մեծ երախտագիտությամբ նշել, որ մեր համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների լուծմանը»,- ասել է Արման Թաթոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում