Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը 6 ամսում հավանություն է տվել 9 միջազգային պայմանագրի վավերացման

2 րոպեի ընթերցում

 ԱԺ հանձնաժողովը 6 ամսում հավանություն է տվել 9 միջազգային պայմանագրի վավերացման

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերջին 6 ամսում դրական եզրակացություն է տվել 9 միջազգային պայմանագրերի վավերացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին 6 ամսվա ընթացքում դրական եզրակացություն է տվել 9 միջազգային պայմանագրի վավերացմանը, այդ թվում՝ Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմի վերացմանը նվիրված համաձայնագրին և Հայաստանի և Դանիայի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրին: Հանձնաժողովը նաև որոշում է կայացրել դրական եզրակացություն տալ Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ ստեղծելուն»,-ասաց Ռուբինյանը:

Նա հիշեցրեց՝ նախորդ կիսամյակում Գվատեմալայի հետ միջխորհրդարանական հուշագիր կնքելու գաղափարին հավանության տալն արդեն տվել է իր արդյունքները: Մասնավորապես Գվատեմալայի կոնգրեսի փոխնախագահը Լենա Նազարյանի հրավերով այցելել է Հայաստան, որի շրջանակում այցելել է նաև Արցախ, հանդիպել Արցախի խորհրդարանի նախագահին: «Կարծում եմ, որ սա մեծ շարժ է Կենտրոնական Ամերիկայի երկրների խորհրդարանների հետ մեր հարաբերություններում»,-ասաց Ռուբինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում