Միջազգային

Հռոմի պապը Սուրբ Ծնունդին խաղաղության Է կոչել Ուկրաինայում, Սիրիայում, Կոնգոյում եւ Եմենում

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապը Սուրբ Ծնունդին խաղաղության Է կոչել Ուկրաինայում, Սիրիայում, Կոնգոյում եւ Եմենում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը: Այժմ այն պետական տոն Է նաեւ մի շարք մուսուլմանական երկրներում: Կաթոլիկ, բողոքական եւ մի շարք ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հռոմի պապն առավոտյան աղոթել Է կարծրացած ու եսամոլ մարդկանց սրտերի մեղմացման համար եւ խաղաղության կոչ Է արել՝ հատկապես նշելով Ուկրաինան, Սիրիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Եմենը: «Քաղաքին եւ աշխարհին» իր ուղերձում նա խոսել Է անտարբերության այն պատերի մասին, որոնք ծառանում են փախստականների ճանապարհին, եւ հիշատակել Է այն հավատարիմ քրիստոնյաներին, որոնք զոհվում են հանուն իրենց հավատի: Ընդսմին հովվապետը հիշատակել Է աֆրիկյան երկրները՝ Նիգերիայից մինչեւ Բուրկինա Ֆասո, որտեղ Սուրբ Ծնունդի օրը ծայրահեղականների ձեեռքով ավելի քան 30 կին Է զոհվել:

Նախօրյակին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել Է, որ Աստված սիրում Է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին:«Դուք կարող Էիք մոլորվել, կարող Էիք խորապես սխալ վարվել, բայց Տերը շարունակում Է ձեզ սիրել»,- ասել Է քահանայապետը, հաղորդել Է BBC-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում