Հասարակական

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները տոնում են Սուրբ Ծնունդը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները տոնում են Սուրբ Ծնունդը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետևորդները դեկտեմբերի 25-ին տոնում են Սուրբ Ծնունդը: Կաթողիկե բոլոր համայնքներում մատուցվում է Սուրբ պատարագ: Մինչ դեկտեմբերի 25-ին մատուցվող ծննդյան ավետիսի պատարագը կաթողիկե բոլոր համայնքներում դեկտեմբերի 24-ի երեկոյան մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում, դեկտեմբերի 25-ին պատարագը մատուցվեց ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի կաթողիկների առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, ով իր առաջնորդական խոսքով պատգամեց հավատացյալներին մտածել ոչ միայն սեփական անձի, այլ նաև դիմացինի մասին: «Ճշմարտությունն իմանալով բացե՛նք մեր սրտի դուռը, մեր գործերով արտահայտելով մեր քրիստոնեական ինքնությունը, հավատքը, ներողամտությունը եւ ապրենք եղբայրասիրությամբ քանզի Փրկիչը մեզ սիրելով եկավ աշխարհ»,-Ծննդյան ավետիսը տալով՝ նշեց սրբազանը։

Շիրակի մարզում կա գործող 9 կաթողիկե եկեղեցի: Մարզում կաթողիկե բնակչություն ունեցող համայքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե հետևորդներ ունի նաև Գյումրին:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում