Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՓՄՁ 72 սուբյեկտ վարկ է ստացել Ներդրումների աջակցման կենտրոնի երաշխավորությամբ

ՓՄՁ 72 սուբյեկտ վարկ է ստացել Ներդրումների աջակցման կենտրոնի 
երաշխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը շարունակում է  փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում աջակցել սկսնակներին. 72 սուբյեկտ 2019-ին վարկ է ստացել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող Ներդրումների աջակցության կենտրոնի երաշխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:

«Ֆինանսական աջակցությունը տրամադրում ենք վարկային երաշխավորության տեսքով: Պարզ է, որ սկսնակ գործարարներին բանկերը դժվարությամբ են տրամադրում վարկեր, հետևաբար առաջանում է հեղինակավոր երաշխավորի կարիքը: Եվ հենց դա է, որ մենք անում ենք մեր Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ: 10 տոկոսանոց վարկերը տրամադրվում են 5 տարի մարման ժամկետով:Այս տարվա ընթացքում արդեն իսկ 72 ՓՄՁ սուբյեկտ ստացել է այդ վարկերը»,-ասաց Մարգարյանն ու հավելեց՝ դեռ աշխատանքները շարունակվում են, կունենան նոր վարկառուներ:

Նախարարությունը սկսնակ գործարարների զարգացման ծրագրերով նաև դասընթացներ է կազմակերպում սկսնակների համար, ապա օգնում մշակել բիզնես ծրագրեր։ Այս տարվա ընթացքում 365 սկսնակ ձեռնարկատեր անցել է այս դասընթացները, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր: Մարգարյանը նշեց՝ ենթադրաբար բոլորն էլ կիրականացնեն իրենց գործարար ծրագրերը: Դրանցից 159-ը ներկայացված են եղել ֆինանսական աջակցությամբ:

Իրականացվում է նաև «Էրասմուս  երիտասարդ ձեռնարկատերերի համար» փորձի փոխանակման ծրագիրը: Երիտասարդ ձեռնարկատերերը մեկնում են տարբեր եվրոպական երկրներ՝ փորձի փոխանակման համար: 2019-ին մոտ 25 երիտասարդ մասնակցել է ծրագրին, հայաստանցի Նելլի Դավթյանը դրա շրջանակում մրցույթում «Տասնամյակի ձեռնարկատեր» անվանակարգում համարվել է հաղթող:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am