Միջազգային

Թրամփն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիից պահանջել Է դադարեցնել իմպիչմենթի ընթացակարգը

2 րոպեի ընթերցում

Թրամփն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիից պահանջել Է դադարեցնել իմպիչմենթի ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վճռական բողոք Է հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին պաշտոնազրկման ընթացակարգի առնչությամբ եւ դեմոկրատներին մեղադրել Է իշխանության հակասահմանադրական չարաշահման մեջ: Այդ մասին ասված Է ստորին պալատի ղեկավարին Թրամփի հղած նամակում, որը տարածվել Է դեկտեմբերի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմպիչմենթն իշխանության աննախադեպ եւ հակասահմանադրական չարաշահում Է դեմոկրատների կողմից, որին հավասարը չի եղել ամերիկյան օրենսդրության ամբողջ 250-ամյա պատմության ընթացքում»,- ընդգծել Է նախագահը: Թրամփի խոսքով՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի երկու հոդվածները՝ իշխանության չարաշահումը եւ Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելը, չեն համապատասխանում «Սահմանադրության եւ իրավունքի ոչ մի նորմայի»:

«Դրանք (հոդվածները) չեն բովանդակում ոչ մի կարգի հանցագործություններ, խախտումներ: Դուք արժեզրկել եք իմպիչմենթ բառի կարեւորությունը»,- համոզված Է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 18-ին սկսվում Է ընթացակարգ, որի արդյունքներով քվեարկության կդրվի այն հարցը, թե պետք Է արդյոք պաշտոնազրկում հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում