Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի առումով շատ բան է փոխվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը չի բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի դրսևորումները, սակայն վստահ է, որ համակարգում շատ բան է փոխվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բալայանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովից հետո:

«Այսօր զինվորական ծառայության գրավչության բարձրացումը նպաստում է այդ փոփոխություններին: Այսինքն՝ նոր սննդակարգի, հագուստի նոր որակի և այլ գործոնների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը պակասում են, և եթե նախկինում ժամանակին արվեր այդ ամենը, ապա ոլորտում կոռուպցիոն պատկերն այլ կլիներ, և բարեփոխումներն ավելի արագ կիրականացվեին»,- նշեց ՀՀ ՊՆ փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի հիմնական մարտահրավերը եղել է գնումների ոլորտը և վստահեցրեց, որ այսօր բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ է համակարգում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ