Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու. ԼՐԱՑՎԱԾ

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեդերացիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեցին ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն` ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:

«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրության հետ կապված ցանկացած դետալ լինելու է հրապարակային»,-ասաց Նիկողոսյանը:

ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու: ՀՖՖ Գործկոմից կասեցվել է 7 կազմակերպությունների անդամակցությունը:

Գործկոմի անդամների թեկնածուները`

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ ՀԿ- Բագրատ Նավոյան, «Անի». Ֆուտբոլային ակումբ ՀԿ- Ալբերտ Սարգսյան, «Աչաջուր» ֆուտբոլային ակումբ ՀԿ -Գագիկ Աղբալյան, «Արագած» ֆուտբոլային ակումբ ՀԿ. Հրաչիկ Աղաբեկյան, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ բաց բաժնետիրական ընկերություն- Պողոս Գալստյան, «Արարատ»ֆուտբոլային ակումբ փակ բաժնետիրական ընկերություն- Հրաչ Յագան, «Գանձասար ֆուտբոլային ակումբ» ՀԿ -Կիմ Առաքելյան, «Դիլիջան»-ի ֆուտբոլային ակադեմիա փակ բաժնետիրական ընկերություն- Հասմիկ Ղարիբյան, «Դինամո 2000» ՀԿ- Լուսինե Բաբլոյան, «Զվարթնոց ՖԱ» ընկերություն- Էդուարդ Քալանթարյան, «Էրեբունի-Դիլիջան» ՀԿ - Տիգրան Հակոբյան, «Հայ աղջիկների առաջնայնությունը ֆուտբոլում» ՀԿ- Աննա Թադևոսյան, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ» - Արտաշես Ղազարյան, «Հայկական ֆուտբոլի Վետերանների և պատանիներ ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ- Սամվել Ղասաբօղլյան, «Սևան ՖԱ» ընկերություն- Կարեն Շաբոյան, «Նիկարմ» ընկերություն- Արմեն Նիկողոսյան, «Նոա» ՀԿ - Արթուր Սահակյան, «Նորացված Փյունիկ» ՀԿ - Մարինա Թաշչյան, «Ուրարտու» ՀԿ- Արկադի Անդրեասյան, «Հանրապետական մարզադաշտ» - Ռուբեն Նազարեթյան, «Վան» ֆուտբոլային ակումբ ՀԿ -Սլավա Սարգսյան, «Վեստ Արմենիա» ՀԿ- Արմեն Շահգելդյան, ՀՖՖ Ակադեմիա փակ բաժնետիրական ընկերություն - Արեն Մկրտչյան, «Փյունիկ» ֆուտբոկային ակումբ ՀԿ - Հայկ Ղազազյան։

ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am