Մշակույթ

Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» գիրքը վաճառքի առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» գիրքը վաճառքի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն գլխավորել է «Բիբլիո-Գլոբուս»-ի գնորդների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող գրքերի ցանկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես նշված է առևտրային ցանցի կայքում, ժողովածուն ամենավաճառվածն է դարձել «Գեղարվեստական գրականություն» բաժնում նոյեմբերի 11-17-ը վաճառված գրքերի շարքում։

«Սև աչքերը» շրջանցել են գրող Վիկտոր Պելևենի «Թեթև հպումների արվեստը» գիրքը և ֆրանսիացի Միշել Ուելբեկի «Սերոտոնին» վեպը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում