Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում

Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր 
հիմնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդպիսի համոզմունք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում: 

«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հրադադարի ամբողջական ռեժիմի հաստատման համար, որպեսզի շրջաններում մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանք: Այդ կապակցությամբ մենք Ռուսաստանի հետ համապատասխան աշխատանք ենք իրականացնում կոնկրետ շրջաններում գործընթացը համակարգելու համար: Ռուսաստանի հետ քննարկում ենք մի քանի դիտորդական կետեր հիմնելու հարցը: Առաջիկա օրերին կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ ուղղությամբ»,-նշել է նա:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները Սոչիում կայացած հանդիպմանը ստորագրել են համատեղ գործողությունների հուշագիր Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար:

Թուրքական բանակը և օդուժը հոկտեմբերի սկզբին սկսել էին ռմբակոծել  քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության անունն է «Խաղաղության ակունք»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]