Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն անվտանգության հարցերը

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն անվտանգության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՀԱՊԿ-ի կայքում:

Նշվում Է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

«Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով: Խորհրդի լիագումար նիստը կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]