Միջազգային

ԵՄ-ն անօրինական Է համարում հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն անօրինական Է համարում հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը շարունակում Է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին ասված Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ Է, այն անփոփոխ Է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական Է միջազգային իրավունքին համապատասխան եւ խարխլում Է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու եւ կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը, ինչպես դա հաստվատված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձեւով»,- նշվում Է հայտարարության մեջ:

«ԵՄ-ն կոչ Է անում Իսրայելին դադարեցնել բնակարանաշինության հետ կապված ցանկացած գործունեություն իր՝ որպես օկուպացնող տերության պարտավորություններին համապատասխան»,- ընդգծել Է Մոգերինին:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:

Իսրայելում ողջունել են սույն որոշումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չԷ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում