Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր

Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան շահառու ճանաչված 90 ընտանիքի կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:

Վկայագրերը տրամադրվելու են նախապես կատարված հարցման արդյունքում:

 Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Մենք  նախապես հարցում էինք  կատարել, այն մասին, թե նրանք ցանկանում են ստանալ վկայագրեր, թե՞ իրականացնել շինարարություն, և 148 ընտանիքից 90-ն ընտրել է բնակարանի գնման  տարբերակը: Մենք այդ տարբերակն ուղարկեցինք կառավարություն, և կառավարությունը վերջերս որոշում կայացրեց»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

 Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ստանալուց հետո, ծանուցագրեր կուղարկի տվյալ ընտանիքներին: «Կսահմանենք, թե ինչ ժամկետում են նրանք պարտավոր դիմում ներկայացնել Շիրակի մարզպետի անունով, որպեսզի նրանց հետ կնքվի պայմանագիր՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ»:

Վկայագիրը տրամադրվելու է 6 ամիս ժամկետով՝ ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը: Այս անգամ ևս շահառուները իրավունք ունեն ձեռք բերել բնակարաններ ցանկացած համայնքում: Այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկացել ընդգրկվել վկայագրի ծրագրում, ստիպված կլինեն սպասել: «Նրանց հարցը կլուծվի 2020 թվականի ընթացքում՝ նորից լրացուցիչ գումար կհատկացվի կիսակառույց ունեցողներին՝ շինարարությունն ավարտին հասցնելու, իսկ մյուսներին՝ նոր բնակարան կառուցելու համար»,- տեղեկացրեց Ալբերտ Մարգարյանը:

Այս պահին Շիրակի մարզի 9 գյուղական համայնքում կա երկրաշարժից անօթևան մնացած 148 ընտանիք:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am