Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ

Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի 
նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարեւոր օբյեկտի շրջակա տարածքը:
Այս պահին կայանն էլեկտրաէներգիա Է մատակարարում Ռաքայի եւ Հալեպի նահանգներին, ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:
էլեկտրաէներգիայով Հալեպի նահանգի մատակարարումն առանձնապես կարեւոր է, քանի որ նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական եւ ինդուստրիալ մայրաքաղաքն է: Ներկայումս Սիրիայի իշխանություններն այն ակտիվորեն վերականգնում են:
Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ ՀԷԿ-ը Թաբքա քաղաքում (Ռաքայի նահանգ):

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]