Միջազգային

Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի Է Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 25-ին Կիրկենեսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում Է Սիրիայի հյուսիս-արեւելքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ անվտանգության գոտու ստեղծման նախաձեռնությանը, ապա մենք դեռ նույնիսկ պատկերացում չունենք, թե կոնկրետ ինչի մասին Է խոսքը, որովհետեւ այդ նախաձեռնությունն առաջին անգամ առաջ Է քաշել Գերմանիայի պաշտպանության նախարարը, բայց այն իսկույն Էլ քննադատաբար Է ընդունվել գերմանական կառավարության այլ անդամների կողմից»,-ասել Է Լավրովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում