Միջազգային

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր

1 րոպեի ընթերցում

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի Twitter-ում:

«Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, եւ մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր Է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել Է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել Է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության Է հասել Brexit-ի շուրջ եւ կոչ Է արել խորհրդարանին՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, պաշտպանել փաստաթուղթը:

«Մենք գերազանց նոր համաձայնագրի ենք հասել, որը Մեծ Բրիտանիայի ձեռքն Է հանձնում իր գործերի նկատմամբ հսկողությունը: Այժմ խորհրդարանը պետք Է շաբաթն օրն ապահովի Brexit-ը, որպեսզի մենք կարողանանք զբաղվել այլ առաջնային հարցերով»,-գրել Է Ջոնսոնը Twitter-ում: Մեծ Բրիտանիան պետք Է Եվրամիությունը լքի հոկտեմբերի 31-ին: Շաբաթ օրը երկրի խորհրդարանը, ինչպես սպասվում Է, կքվեարկի նոր համաձայնագրի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում