Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 13-ին 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես`
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, 8000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, 250 քմ,
Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ 6 հա ցորենի արտ և 4 հա խոտածածկույթ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, Մուսալեռ գյուղում՝ 6000 քմ,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1.5 հա, Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին՝ 1 հա,
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ 1.5 հա, Նուռնուս գյուղում՝ 3 հա, Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ 500 քմ,
Շիրակի մարզի Հայկասար գյուղում՝ 1000 քմ,
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 2 հա, Սարավան գյուղում՝ 300 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում