Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ ավարտվեց. Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ ավարտվեց. Լիլիթ Մակունցը 
մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ օրակարգ չի եղել, ձևաչափն ազատ էր: Հարց ու պատասխանի միջոցով քննարկել են մի շարք հարցեր:

«Ամենատարբեր թեմաներ ենք շոշափել՝ ներքաղաքական, ԵԱՏՄ շրջանակում համագործակցության, ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմներին վերաբերող հարցեր: Խոսքը ընդհանուր համապարփակ ռեֆորմների մասին է, կա անհրաժեշտություն, որ այդ համակարգում իրականացվեն բարեփոխումներ: Այս կտրվածքով իր դերակատարումը կունենա անվտանգության ու պաշտպանության մշտական հանձնաժողովը»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Հանդիպմանը խոսվել է նաև Ամուլսարի  շուրջ ծավալվող զարգացումների մասին: Լիլիթ Մակունցը նշեց, որ որևէ նոր բան չի ասվել, վերահաստատվել է այն, ինչ նախկինում ասվել է:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ «կարծես, թե այո»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ