Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը, սակայն կառավարությունն առաջարկել է հավանության չարժանացնել այն:

Նախագիծը հոկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում ընդունվեց 105 կողմ, 1 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ