Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յուրաքանչյուր մարզկենտրոնում՝ բուքմեյքերական 1 գրասենյակ. նախագծում արվել են փոփոխություններ

Յուրաքանչյուր մարզկենտրոնում՝ բուքմեյքերական 1 գրասենյակ. նախագծում արվել են 
փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ,2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արվել են փոփոխություններ: Մասնավորապես, առաջարկվում է, որ բուքմեյքերական գրասենյակների տարածքը չգերազանցի 200 քառ. մետրը: Բացի այդ՝ առաջարկվում է յուրաքանչյուր մարզկենտրոնում և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում թույլատրել ընկերության միայն մեկ գրասենյակի գործունեություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են բազմաթիվ առաջարկներ, դրանք գրեթե բոլորն ընդունվել են: Պատգամավոր Արթուր Դալլաքյանի կողմից ներկայացվել է առաջարկ՝ սահմանել վիճակախաղերի կազմակերպչի համար գործունեության տարածքի չափ, որպեսզի այն չլինի շատ մեծ կամ փոքր: Եվ որոշում է կայացվել, որ սպասարկման սրահը չլինի 200 քառ. մետրից ավել, այսինքն՝ բուքմեյքերական գրասենյակը կլինի 200 քառ. մետր»-ասաց Սիմոնյանը:

ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը ևս ներկայացրել էր բազմաթիվ առաջարկներ, որոնք գրեթե բոլորն ընդունվել են: Առաջին առաջարկով սահմանվել է, որ խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատարանի վճռի առկայության հանգամանքը: Սիմոնյանն այս առումով հիշեցրեց, որ նախագծով նախատեսվում էր, որ ամուսիններից մեկը կարող է դատական կարգով արգելել մյուսին խաղասրահ մուտք գործել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի առաջարկով՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից  յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում և Սևանում, որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը:

Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]