Ֆրանսիան Սաուդյան Արաբիային կօգնի նավթային օբյեկտների վրա հարձակումների հետաքննության հարցում
10:39, 18 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի փորձագետները կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու այդ երկրի նավթային օբյեկտների վրա հարձակումների հետաքննությանը, որոնք իրականացվել են անօդաչուների միջոցով: Սեպտեմբերի 18-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ ամփոփելով գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ղեկավարների զրույցը կայացել Է սեպտեմբերի 17-ին: Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը վճռականորեն դատապարտել Է Աբքայքում եւ Խուրայսում նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումները եւ համերաշխություն Է հայտնել Սաուդյան Արաբիայի ու նրա քաղաքացիների հետ: «Նա հավաստել Է Ֆրանսիայի հանձնառությունը Սաուդյան Արաբիայի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,- նշել են Ելիսեյան պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում