Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին ներկայացված է 25 տաղավար

Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին ներկայացված է 25 տաղավար

ՍԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին՝ Eco fish fest-ին Հայաստանի տարբեր մարզերի ռեստորաններ ներկայացված են 25 տաղավարում: Նրանք համտեսի են ներկայացրել  ձկնեղենից բազմաթիվ կերակրատեսակներ, ձկնեղենի կողքին նաև տվյալ մարզին ու բնակավայրին հատուկ ուտեստներ: Փառատոնին ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ և դուստրերի հետ, շրջեց տաղավարներով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին ներկա են նաև կառավարության անդամներ, մարզպետներ, տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Համտեսը տեղի է ունենում շատ աշխույժ, տարածքը բազմամարդ է, միջոցառումն ուղեկցվում է տոնական բարձր տրամադրությամբ:

Երեկոյան տեղի է ունենալու համերգային ծրագիր, լինելու է, կազմակերպիչների հավաստմամբ, յուրահատուկ հրավառություն:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը հավակնում է դառնալ ավանդական: «Այս փառատոնը չէր կայանա, մինչև մենք Սևանի ափամերձ տարածքները չմաքրեինք կենցաղային աղբի թափոններից: Մինչ փառատոնի մեկնարկը 11 հազար մարդ է մասնակցել մաքրման աշխատանքին, այդ թվում՝ բազմաթիվ կամավորներ: Եվ այսուհետ ամեն տարի լողասեզոնի փակումից հետո մենք պետք է կազմակերպենք Սևանի ափերի մաքրումը»,-ասաց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ