Արտգործնախարարն անդրադարձավ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցին
11:52, 6 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում որևէ ողջունելի իրողություն չի արձանագրում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք ունենք իրավիճակ, երբ այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություն: Թուրքիայի կողմից այդ իրողություններն են Ցյուրիխի գործընթացի մերժումը, շարունակական շրջափակումը, Ցեղասպանության ժխտողական քաղաքականության շարունակական հետապնդումը, Լեռնային Ղարաբաղի հարցում ընդգծված կողմնակալությունը»,- ասաց Մնացականյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում